Երկուշաբթի մեքսիկական Ներքին Քալիֆորնիա նահանգի Մեխիկալի քաղաքում ուղղաթիռ է կործանվել. 4 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանության տվյալներով՝ ուղղաթիռը դիպել է լարերի, ինչի հետեւանքով օդաչուն կորցրել է կառավարումը, եւ ուղղաթիռը ցած է ընկել ու պայթել:

Ուղղաթիռում գտնվողները փրկարարական առաքելություն էին իրականացնում. որոնում էին տեղի լեռներից մեկը բարձրացած եւ անհետացած մի կնոջ: Ուղղաթիռում երկու օդաչու եւ երկու փրկարար է եղել: