Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.08%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.44 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.10%-ով եւ հասել 51.40 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























