Ֆրանսիայի Սենա եւ Մարնա դեպարտամենտում առնվազն 15 երեխաներ բռնության են ենթարկվել որդեգրած ընտանիքում: Այս մասին հայտնում է Parisien-ը:
Անցյալ շաբաթ դատարանը մեղադրանք է առաջադրել ընտանիքի 55 տարեկան հորը՝ Պասկալ Ա.-ին՝ իր խնամակալության ներքո գտնվող երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար: Նա իր մեղքը ժխտում է:
Նրա կինը՝ Քլեր Ա.-ն, խոստովանել է, որ «ներկա է եղել ոտնձգությունների բազմաթիվ տեսարաններին»: Հոգեմայրը ներկայումս իրավական հսկողության տակ է հանցագործությունը թաքցնելու համար:
Պարբերականը հայտնում է, որ ամուսինները դեպարտամենտի Սոցիալական աշխատակիցների ասոցիացիայի հիմնադիրներն են:
Պասկալի դեմ նույնպիսի մեղադրանքով հետաքննություն էր սկսվել նաեւ 2010 թվականին: Ոստիկանությունը պարզել էր, որ նախկինում, քննությունից անկախ, խնամակալության ծառայությունը Պասկալի վարքագծի վերաբերյալ մի շարք հաշվետվություններ էր կազմել: Սակայն դա դատաքննության չէր հանգեցրել:
2016-ի ամռանը նախաքննություն է սկսվել սոցիալական աշխատակցի պաշտոնում Պասկալի կողմից 6 երեխաների նկատմամբ ոտնձգության գործով: Դեպարտամենտի դատախազությունը մեկնաբանություններ կատարելուց ձեռնպահ է մնացել:




























