Հանուն կոլեկտիվի ինքնազոհողությունը էվոլյուցիոն մեխանիզմ է, որը ուղղված է մարդկանց գոյատևմանը, համարում են Նոքսվիլի մաթեմատիկական ու կենսաբանական սինթեզի ազգային ինստիտուտի գիտնականները, գրում է Scientific Reports-ը։

Գիտնականները ենթադրել են, որ նռնակը կրծքով փակելով կամ էլ ուրիշ ինչ-որ ձեւով հանուն մյուսների փրկության սեփական կյանքը զոհաբերելը էվոլյուցիոն գործոնների հետ է կապակցված։ Մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ գիտնականները նեղացրել են նման վարքագծի հնարավոր պատճառների շրջանակը՝ հասցնելով մի քանի հոիպեթեզի ու հետո դրանք ստուգել են բնակչության տարբեր խմբերի վրա ՝վիետնամական պատերազմի վետերանների, ուսանողական խմբավորումների անդամների, ֆուտբոլասերների, մահացու մարտական արվեստների ու երկվորյակների վրա՝ ուսումնասիրելու համար անձնական հատկանիշների ճնշման ու կայացվող որոշման վրա կոլեկտիվի ազդեցության աստիճանը։

Ի վերջո նրանք հանգել են այն եզրակացության, որ ընդհանուր բացասական փորձը հզոր մեխանիզմ է սոցիալական վարքագծի ապահովման համար, որը որոշակի պայմաններում կարող է տարբեր ձեւեր ստանալ՝ ընդհուպ մինչեւ կյանքի զոհաբերություն հանուն իր սոցիալական խմբի բարեկեցության։ Նման վարքագիծը, ըստ հետազոտողների, զարգացել է ավելի քան 100 հազար տարի առաջ, այն օգտակար է եղել խմբերի միջեւ հակամարտությունների, որսորդության կամ այլ հավաքական զբաղմունքների ժամանակ, որոնք ուղեկցվում էին կյանքին սպառնացող վտանգներով։