Թուրքիան կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առեւտրի ու մաքսատան հարցորով նախարար Բյուլենտ Տուֆենկչին, փոխանցում է «ԱՆադոլուն»։
Նա նկատել է, որ առայժմ քննարկվել են միայն քաղաքական ու իրավական պատժամիջոցները, բայց բացառված չէ, որ մոտ օրերս օրակարգում կընդգրկվեն նաեւ տնտեսական պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՆկարան փակել էր իր օդային տարածքը Նիդեռլանդներից դիվանագիտական չվերթների համար, արգելել է Հոլանդիայի դեսպանի մուտքը Թուրքիա, նաեւ խորհուրդ է տվել դադարեցնել Թուրքիա- Նիդեռլանդներ խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը։




























