Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ՆԱՏՕ-ին առնըթեր ներկայացուցչություն ստեղծելու հրամանագիր է ստորագրել, հաղորդում է «Էլ-Ահրամ» եգիպտական պարբերականը։

Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մահմուդ Հիգազին եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Փիթեր Պավելը այս ամսվա սկզբին Կահիրեում հանդիպում են անցկացրել։ Կողմերը քննարկել են Եգիպտոսի իրականացրած հակաահաբեկչական գործունեությունը։ Պավելի խոսքով՝ Եգիպտոսի հակաահաբեկչական միջոցառումները շատ կարեւոր են Միջին Արեւելքում անվտանգության ու կայունության համար, եւ ՆԱՏՕ-ն նրան առավելագույն աջակցություն կցուցաբերի։ ՆԱՏՕ-ն նաեւ հույս ունի Եգիպտոսի հետ ամրապնդել համաձայնությունն ու համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում։