ՆԱՏՕ-ն Վրաստանին արդեն գործողությունների պլան պիտի առաջարկի: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Փիթեր Սայյարտոն՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Հունգարիան գնահատում է բոլոր այն ջանքերը, որը Վրաստանն իրականացնում է ՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի միջազգային առաքելություններին, հաղորդում է Գրուզիա օնլայնը:
«Մենք հարգում ենք ալյանսում ձեր մասնակցությունը, որը երկրորդն է ոչ անդամ երկների շարքում: Դուք մեծ ներդրում ունեք ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական գործունեության մեջ: Մենք ցանկանում ենք, որ Վրաստանն ավելի շատ մերձենա ՆԱՏՕ-ի հետ, եւ ՆԱՏՕ-ն ավելի շուտ մերձենա Վրաստենին»,- հայտարարել է նա:




























