Եմենի ափերին ավիահարվածի հետեւանքով 31 սոմալացի փախստական է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը:
Apache ուղղաթիռը հարվածներ է հասցրել նավին, որում Սոմալիից փախստականներ են եղել: Նրանք Եմենից Սուդան էին մեկնում:
31 զոհ կա, 80 մարդու հաջողվել է փրկել: Առայժմ հայտնի չէ, թե ով է հասցրել հարվածը:




























