Իտալուհին 70 հազար եվրո է վճարել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ընթրիքի համար։ Միջոցները կուղարկվեն որպես օգնություն Ապենինյան թերակղզու կենտրոնական մասում երկրաշարժերից տուժածներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

80-ամյա Բեռլուսկոնիի հետ երեկոն բարեգործական աճուրդի լոտերից մեկն է դարձել, որը կազմակերպել էր CharityStars պորտալը՝ իտալական Կարմիր խաչի եւ մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ։

Իտալուհին հայտարարել է, որ բարեգործական նախաձեռնությանը որոշել է մասնակցել հանուն իր տատիկին նվերի, ով Իտալիայի նախկին վարչապետի երկրպագուն է։

Համաձայն աճուրդի պայմանների՝ Բեռլուսկոնիի ընկերակցությամբ ընթրիքը տեղի կունենա Արկորայում գտնվող նրա շքեղ առանձնատանը՝ առաջիկա կես տարվա ընթացքում, իսկ կոնկրետ օրը դեռ որոշված չէ։