Մարոկկոյում 15 մարդու են ձերբակալել՝ կասկածելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավարման հետ ունեցած կապերի մեջ, հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը:
«Կոնկրետ անձինք են ձերբակալվել, նրանք պայթուցիկի պատրաստման վերաբերյալ տեղեկություններ են ունեցել եւ պետք է ստանային դրանք պատրաստելու համար նյութերը՝ խոցելի շրջաններում ահաբեկչական ակտ իրականացնելու համար»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ:
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ձերբակալվածները գործել են Կասաբլանկա, Մարաքեշ, Թանժեր եւ Ագադիր քաղաքներում:




























