Փարիզի Օռլի օդանավակայանում զինվորական պարեկի վրա անհայտ տղամարդու հարձակումից հետո բոլոր ավիահաղորդակցությունները դադարեցվել են, հայտնում է Associated Press-ը:

Օդանավակայանի շենքում մեծածավալ տարհանում է ընթանում, բոլոր չվերթները վերաուղղում են Փարիզի «Շառլ դը Գոլի» օդանավակայան:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ Օռլի օդանավակայանում անհայտ տղամարդը հարձակվել է զինվորական պարեկի վրա եւ փորձել զենքը խլել օբյեկտը պահպանող զինվորից: Հարձակվողի վրա կրակ է բացվել, եւ նա տեղում մահացել է