Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոգիլեւի ձեռնարկությունների աշխատակիցների հետ շփվելիս հայտարարել է, թե կցանկանար, որ գիտնականները էներգիայի նոր աղբյուր հայտնագործեին: Այս մասին հայտնում է «ԲելՏԱ»-ն:
«Որպեսզի մենք ծնկաչոք չսողանք նույնիսկ մեր եղբայրների առջեւ՝ նրանց աղաչելով եւ մեկ տոննա նավթ կամ մեկ խորանարդ մետր գազ խնդրելով»,- պարզաբանել է Լուկաշենկոն:
Նա ուշադրություն է դարձրել, որ ձեռնարկություններում հրաժարվում են ներդնել պարբերաբար կատարվող կարեւոր մշակումները: Այդպես չպետք է լինի, կարծում է նախագահը:




























