Օքսֆորդում 86 տարեկանում մահացել է Քոլին Դեքսթերը, տեսուչ Մորսի մասին դեկետիվ վեպերի հեղինակը, հայտնում է BBC-ն։

Նա 14 գիրք է գրել 1975-1999 թ Օքսֆորդում քրեական հետաքննությունների բաժինը ղեկավարող տեսուչի  հորինված պերսոնաժի մասին։

Այդ վեպերի հիման վրա նկարահանվել է սերիալ՝ Ջոն Թոուի դերակատարմամբ։

Մինչեւ գրող դառնալը Դեքստերը 13 տարի լատիներեն ու հուներեն էր դասավանդել։

200-ին Քոլին Դեքսթերը պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով՝ գրականության մեջ իր ավանդի համար։