Մարտի 21-ին, ժամը 9.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: