Վարչական շրջանների զարգացման ծրագրերը պետք չէ թողնել առանց քաղաքացիների հետ քննարկման։ Այս մասին մարտի 23-ին Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշել է, որ շատ դեպքերում քննարկումներն ուղղակի դատարկ ձեւականության են վերածվել։ Քաղաքացիների շատ առաջարկություներ հաշվի չեն առնվել։ Իսկ դրանք վերաբերվել են աշխատանքի տեղավորվելուն, կենցաղին, շրջակա միջավայրին։




























