Մեծ Բրիտանիան կարող է Եվրամիությունը լքել միայն 50 մլրդ ֆունտ սթերլինգ (63 մլրդ դոլար) վճարելուց հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հարցազրույցը:

Յունկերը հավելել է, որ ճշգրիտ գումարը դեռեւս պետք է «գիտականորեն հաշվարկեն»: Նա նշել է, որ Բրիտանիայում բնակվող ԵՄ-ի 4,5 մլն քաղաքացիների  եւ ԵՄ-ում բնակվող Բրիտանիայի քաղաքացիների ճակատագրի ոչ մի սակարկություն չի լինի:

«Ես Բրիտանիային թշնաբար չեմ վերաբերվում: Բրիտանիան Եվրոպայի մասն է, եւ ես հաջորդ տասնամյակում Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական հարաբերությունների հույս ունեմ»,- ասել է Յունկերը: