«Ազատ դեմոկրատները» միշտ եղել է ու կա քաղաքակիրթ, ծրագրային եւ գաղափարական բանավեճի կողմնակից: Այդ մասին ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի պարզաբանման մեջ:
«Զարմանալի է, որ պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում վերոնշյալ բանավեճի վերաբերյալ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջին դեմքերի մակարդակով հեռուստաբանավեճի մասնակցության հրավեր է ստացել Հանրային հեռուստաընկերությունից եւ Արմենիա հեռուստաընկերությունից եւ երկու հրավերներին էլ մենք արձագանքել ենք հրավերն ստանալու նույն պահին, եւ բոլորին է հայտնի, որ «Ազատ դեմոկրատները» միշտ եղել է ու կա քաղաքակիրթ, ծրագրային եւ գաղափարական բանավեճի կողմնակից։
Ցավոք, ընտրություններին մասնակից որոշ քաղաքական ուժեր անհասկանալի պատճառով հրաժարվել են մասնակցել բանավեճին եւ այդ մասին մենք պաշտոնական տեղեկացում ենք ստացել թե՛ Հանրային, եւ թե՛ Արմենիա հեռուստաընկերություններից։
Մասնավորապես երեկ՝ մարտի 26-ին Հանրային հեռուստաընկերությունից մեզ տեղեկացրել են, որ բանավեճը չի կայանա, քանզի մասնակցության համաձայնություն են տվել միայն երեք ուժ՝ Ազատ դեմոկրատները, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն»,- նշել է նա։




























