Քիչ առաջ Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդը համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տղաները վնասազերծել են զինված անձին եւ խլել զենքը: Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ»,- նշել է նա:

Փաշինյանը հայտնել է, թե հարձակվողները ներկ են փչել իր շարժական շտաբի նկարի վրա։ Պատգամավորը նաեւ ներկայացրել է խլված զենքի լուսանկարը:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Փաշինյանի հայտարարությանը ծանոթ են, այս պահին պարզվում են հանգամանքը: