Ասթոնի համալսարանի բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ հատակին ընկած կերակուրը, այսպես կոչված, «5 վայրկյանի կանոնի» համաձայն կարելի է առանց վախենալու օգտագործել սնունդի մեջ: Մասնագետների խոսքով՝ հատակին մի քանի վայրկյանով հայտնված կերակուրը ոչ մի վախ չի կարող առաջացնել, մինչդեռ մի քանի րոպե հատակին գտնված կերակուրը որոշակի վտանգ է ներկայացնում:

Ակնհայտ է, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հատակին 5 վայրկյան գտնված կերակուրը չի հասցնում վնասական բակտերիաներ հավաքել: Կատարված հետազոտությամբ պարզվել է, որ շատ բան կախված է հատակի մակերեւույթից, կերակուրի տեսակից եւ ժամանակից, որի ընթացքում այն հատակին է գտնվել, հայտնում է Kedem.ru-ն: 

Արժե նշել, որ 2000 մարդկանց շրջանում անցկացված վերջին հարցման ընթացքում 79 տոկոսը խոստովանել է, որ հաճախ է ուտում հատակին ընկած կերակուրը: