Ցանցահենները կոտրել են ամերիկյան New York Post  թերթի հավելվածն ու մի քանի  push-տեղեկացում են ուղարկել, որոնցում իրենց աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Associated Press-ը:

«Փառք նախագահ Դոնալդ Թրամփին»,- ասված է հաղորդագրություններից մեկում:

Թերթի խմբագրությունը ներողություն է խնդրել ընթերցողներից՝ նշելով, որ ինչ-որ մեկը ձեռք է բերել հավելվածի մուտքը:

«Բացիր սիրտդ նրանց առջեւ, որոնց դու չես հասկանում եւ լսիր նրանց, ումից վախենում ես ու որոնց վերեւից ես նայում», -գրել են ցանցահենները:

Նրանք նաեւ մեջբերել են Nirvana խմբի Come As You Are  երգի տողերը: