Հարավային Կորեան երեքշաբթի մասշտաբային ուսումնավարժանքեր է իրականացրել՝ համազարկային «Չհոնոմու» հրթիռային համակարգերի ներգրավվածությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ տեղեկությունների՝ ուսումնավարժանքներին մասնակցել է հետեւակային զորքերի հինգ զորամաս: Վարժանքները տեղի են ունեցել Կանվոդնդո նահանգում, որը բաժանված է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ:
Ըստ գործակալության՝ ուսումնավարժանքին առաջին անգամ են ներկայացվել «Չհոնոմու» հրթիռային համակարգերը, որոնք Հարավային Կորեայի սպառազինությունների կազմում են 20015 թվականից, ինչպես նաեւ անօդաչու լրտես-սարքերը, «Ասո-Կ» ռադարներ: Ծով են դուրս եկել պարեկային ֆերգատներն ու ռազմական մոտորանավակները:
«Չհոնոմու» հրթիռային համակարգերի խոցման առավելագույն հեռավարությունը 80 կմ է:



























