Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում առանձնացված են հատուկ համակարգիչներ, և բոլոր ցանկացող անձինք կարող են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին ծանոթանալ նաև հանձնաժողովում:

ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված ժամկետում` ապրիլի 3-ին` ժամը 11.00-ին, հրապարակվել են Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 1997 ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակները: Ցուցակների ներբեռնման հետ կապված խնդիրները պայմանավորված են ֆայլերի մեծ ծավալով, օգտվողների համացանցի թողունակությամբ և մեծաթիվ օգտվողների միաժամանակյա հաճախումների հանգամանքով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովում առանձնացված են հատուկ համակարգիչներ, և բոլոր ցանկացող անձինք կարող են ցուցակներին ծանոթանալ նաև հանձնաժողովում»:

Նշենք, որ ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում