Այսօրվանից ի վեր Apple ընկերության շարժական սարք (սմարթֆոն, պլանշետ եւ այլն) ունեցող Ucom-ի բաժանորդները կօգտվեն Հայաստանում Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցից:  

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ LTE Advanced-ի հնարավորությունը սերտիֆիկացված է, օրինակ, iPhone 5-ի եւ դրանից հետո արտադրված մոդելների համար: Apple-ի կողմից սերտիֆիկացված ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը մինչեւ  iOS10.3 տարբերակը:

Թարմացումից հետո Apple iPhone ունեցող բաժանորդները, միանալով Հայաստանում Apple ընկերության կողմից սերտիֆիկացված միակ ցանցին՝ Ucom-ի 4G-ին, կխնայեն հեռախոսի մարտկոցը ու խնդիրներ չեն ունենա զանգերի, SMS-ների, ձայնային հաղորդագրությունների եւ բջջային տվյալների հետ:

Հավելենք, որ չսերտիֆիկացված ցանցում օգտագործողի հեռախոսի մարտկոցի աշխատանքը, զանգերը, SMS-ները, ձայնային հաղորդագրությունները եւ բջջային տվյալները կարող են վնասվել, հետեւաբար՝ խորհուրդ է տրվում միանալ Ucom-ի 4G/LTE Advanced-ին: