ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական չի համարում պնդումը, թե «Ելք» դաշինքը չպետք է վերցնի մանդատները։
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Թե բա՝ «Ելք»-ը թող մանդատները չվերցնի.
Նման պնդման հետեւում կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից՝
- 120 000 ընտրողներին զրկել ներկայացուցչներից խորհրդարանում քաղաքական չէ,
- հրաժարվել ընդդիմությունափոխությունից քաղաքական չէ,
- խոչընդոտել նոր գործիչների մուտքը ԱԺ քաղաքական չէ,
- վերացնել խորհրդարանից արեւմտյան դիսկուրսը քաղաքական չէ,
- փակել միակ լիբերալ ուժի առջեւ դռները դեպի ԱԺ քաղաքական չէ»:
Նշենք, որ վերջին մի քանի օրերին հասարակության որոշ շրջանակներ առաջարկում են, որ «Ելք» դաշինքից պատգամավոր ընտրված թեկնածուները չվեցնեն իրենց մանդատները:




























