Գեղարքունիքի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով, նախնական տվյալներով, խորհրդարան անցած մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ չգիտի՝ կվերցնի պատգամավորական մանդատը, թե ոչ:
«Որոշում կայացնողը ես չեմ, կուսակցության խորհուրդն է որոշողը, ես իմ անձնական կարծիքն ունեմ, բայց դա գաղտնիք է: Կուսակցության խորհուրդը կքննարկի, հետո որոշում կկայացվի»,- NEWS.am-ին ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տարածքում կուսակցությունների եւ դաշինքների տարածքային ցուցակներով առաջադրվածներից ամենաշատ ձայները հավաքած եռյակում Հանրապետական կուսակցության թեկնածուներն են:
Նախնական տվյալներով՝ ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է նախկին ՕԵԿ–ական Կարեն Բոթոյանը՝ 14.932։ Նրան հաջորդում են նույնպես ՀՀԿ-ական, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14.430 ձայն եւ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ)՝ 13.248 ձայն: Նախնական տվյալներով, խորհրդարան կանցնեն Կարեն Բոթոյանն ու Ռաֆիկ Գրիգորյանը:




























