Նեղոսյան կոկորդիլոսը հարձակվել է աֆրիկյան Վիկտորյա լճում լողացող զբոսաշրջիկի վրա եւ կծել ոտքը, հաղորդում է Daily Star-ը: Միջադեպը տեղի է ունեցել Կալանգալա շրջանում:
Տեղի բնակիչները ջրից դուրս են բերել օտարերկրացուն, ով գրեթե անգիտակից վիճակում է եղել կորցրած արյան պատճառով: Տուժածի հետագա ճակատագրի մասին այլ տեղեկատվություն չկա:
Նեղոսյան կոկորդիլոսը Աֆրիկայում ամենախոշորն է համարվում, նրա երկարությունը հասնում է մինչեւ հինգ մետրի:




























