Ռուսաստանը 2017 թվականին Արկտիկայում եւս երկու նոր զենիթահրթիռային С-400 համակարգ կտեղակայի, հայտնել է հակաօդային պաշտպանության 1-ին դիվիզիայի հրամանատար Սերգեյ Մոսկվիչեւը, հաղորդում է  Ինտերֆաքսը:

 « 2015 թվականից Կոլսկի թերակղզում С-400 համակարգ է տեղակայված: Այս տարի նմանատիպ համալիր մարտական գործողության մեջ կմտնի Արխանգելսկի շրջանում, եւս մեկը՝ Կոլսկի թերակղզում»,- ասել է նա  "Красная Звезда" թերթին տված հարցազրույցում:

Մոսկվիչեւն ընդգծել է, որ իր միավորումը հետեւում է Ֆինլանդիայի հետ օդային սահմանի իրվաիճակին: Ըստ նրա՝ ներկայումս շարունակվում է  ՀՕՊ զորամասերի սպառազինումը: «Զենիթահրթիռային  զորքերում  եւ ռադիոտեխնիկական զորամասերում սպառազինումը իրականացվում է ամբողջ թափով»,- ասել է գներեալ-մայորը: