Ընտանի կենդանիները երեխաներին պաշտպանում են ալերգիկ հիվանդություններից եւ ճարպակալումից: Նման եզրահանգման են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ նրանք նախ ուսումնասիրել են առանձին հետազոտության ընթացքում հավաքված նորածինների 20 տարվա անալիզները եւ հայտնաբերել, որ շների հետ միեւնույն տանը մեծացած երեխաներն ավելի հազվադեպ են ասթմա ունենում: Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների թաթերի եւ մորթու մեջ գոյություն ունեցող մանրէներն ու կեղտն օգնում են կյանքի առաջին ամիսներին իմունիտետի ձեւավորմանը:

Պարզվել է, որ հղիության ժամանակ եւ երեխայի կյանքի առաջին երեք ամիսներին կենդանիների հետ շփումը հանգեցնում է փոքրիկների մոտ երկու տեսակի՝ Ruminococcus եւ Oscillospira մանէների քանակության ավելացմանը, որոնք կապված են, համապատասխանաբար, ալերգիայի եւ ճարպակալման վտանգի հետ: