Չինաստանում երկու ուղեւորներ 10-ամյա դստերն օդանավում են մոռացել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավային Գուանչժոու Բայունի միջազգային օդանավակայանում: Չենդու քաղաքից ժամանած զույգը դուրս է եկել օդանավից՝ մոռանալով երեխային:
Ուղեկցորդների խոսքով՝ չվերթի ընթացքում երեխան առանձին է նստած եղել օդանավում, իսկ վայրէջքից հետո իրենք հայտնաբերել են մենակ քնած աղջկան:
Ամուսինները նշել են, թե կարծում էին, որ երեխան իրենց կսպասի ուղեբեռի ստացման գոտում:




























