Չժենցզյանի համալսարանի գիտաշխատողներին հաջողվել է մշակել նոր փափկամարմին ձուկ- ռոբոտ, որն ունակ է լողալ սկատի նման ու հետեւելով հրահանգներին՝ տեղաշարժվել դեպի առաջ կամ էլ փոխել շարժման ուղղությունը, հայտնում «Սինհուան»։

Չժեցզյանի համալսարանի Աէրոտիեզերական ինստիտուտի դոցենտ Լի Տեֆենի խոսքով նոր «ձկան» քաշը 90 գրամ է, իսկ մարմնի երկարությունը՝ մոտ 9․3 սմ։ Ձուկ- ռոբոտը սարքավորված չէ ավանդական պինդ էլեկտրոշարժիչներով, այն շարժվում է «արհեստական մկանների» օգնությամբ, որոնք պատրաստված են ժամանակակից բարձր մոլեկուլյար նյութերից։

Էլեկտրական հոսանքի ներգործության տակ «արհեստական մկանը» սեղմվում է կամ ընդլայնվում, այդ ձեւով այն շարժման մեջ է դնում ձկան լողակները, բացատրել է Լի Տեֆենը։

Էլեկտրոնային սարքերի ու 450 միլիամպեր ծավալով մարտկոցի շնորհիվ ձուկ- ռոբոտը կարող է երեք ժամ լողալ՝ վայրկյանում 6 սմ արագությամբ։ Եթե հանեք բոլոր էլեկտրոնային սարքերն ու լիթիումային մարտկոցը փոխարինեք արտաքին սնուցող բլոկով, ապա դրա շարժման արագությունը կհասնի վայրկյանում 14 սմ-ի։

Փորձագետների խոսքով ձուկ- ռոբոտը կարող է լայն կիրառում ստանալ ծովի ջրի ջերմաստիճանը, աղի ու աղտոտման մակարդակը չափելու աշխատանքներում։