Nord Stream 2 AG-ն ծրագրում է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը սկսել է 2018-ի երկրորդ եռամսյակում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Nord Stream 2-ի ներկայացուցիչ Սայմոն Բոնելը։
«Մենք նախատեսում ենք բոլոր թույլտվությունները տանալ 2018-ի առաջին եռամսյակում, որպեսզի 2018-ի երկրորդ եռամսյակում սկսենք կառուցումը», -ասել է Բոնելը։ Իսկ Էսպո կոնվենցիայի վերաբերյալ երկրների հետ խորհդրակցությունները (Լիտվա, Լատվիա, Էստոնիա եւ Լեհաստան) պետք է ավարտվեն հունիսի 30-ին, նշել է նա։
«Ըստ կարգի՝ նախագծի մասին մեկնաբանությունները պետք է ստացվեն մինչ հունիսի 30-ը», - նշել է Nord Stream 2 AG-ի նրկայացուցիչը։
«Դրանից հետո հինգ երկրներ, որոնց ջրերով անցնում է գազատարը, ինքնուրույն կտան իրենց եզրակացությունները եւ որոշում կընդունեն՝ համապատասխան իրենց ազգային օրենսդրության առանձնահատկությունների ու ընթացակարգերի»,-ասել է Բոնելը։
«Հյուսիսային հոսք- 2» նախագիծը ենթադրում է գազատարի երկու ճյուղի կառուցում՝ տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ ընդհանուր հզորությամբ՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծով, այստեղից էլ մինչեւ Գերմանիա։



























