«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը, ՀՀ արտադրողներին ձեռնտու պայմաններով առաջարկում է ներկրման և արտահանման արագացված, հավաստի և վստահելի ծառայություններ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերությունից, «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության փորձարկման լաբորատորիան կիրառում է ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջերին և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի ցանկին համահունչ մանրէաբանական հետազոտությունների արագացված (էքսպրես) մեթոդներ:
Այս արդիական և ժամանակի պահանջով թելադրված գործելակերպը նպաստում է ապրանքների ներկրման և արտահանման գործընթացների արագացմանը:
Մանրէաբանական հետազոտությունների արագացված մեթոդները հավաստիության, զգայունության և արդյունավետության առումով մի քանի անգամ գերազանցում են ավանդական մեթոդներին, ինչպես նաև խնայում են հայտատուների ժամանակը և միջոցները:
Արագացված (էքսպրես) մեթոդների շնորհիվ փորձարկման արդյունքները գրանցվում են 24-32 ժամվա ընթացքում, մինչդեռ ավանդականի դեպքում՝ երկարաձգվում են 3-5 օր: Այս ժամանակահատվածը կրիտիկանական է արտադրանքի շատ խմբերի համար՝ պիտանիության ժամկետների, ապրանքային տեսքի, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշների փոփոխության առումով:



























