Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 3 մասնակիցներին թույլ կտան մասնակցել մանդատների բաժանմանը։ Այս մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ-ի նիստից հետո։
Նա հիշեցրել է, որ ըստ ԸՕ-ի, Երեւանի ավագանու ընտրություններին չի կարող առաջադրվել 3 –ից քիչ քաղաքական ուժ։ Դրա համար էլ նույնիսկ եթե որեւէ ուժ չհաղթահարի անցումային շեմը, դա նրան չի զրկի ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունից, հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն մայիսի 14-ին։ Նախընտրական քարոզչությունը կանցնի ապրիլի 21-ից մայիսի 12-ը։
Ընտրությունների արդյունքներով, Ավագանին կընտրի նաեւ մայրաքաղաքի քաղաքապետին։ Որպես քաղաքապետի թեկնածու քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց համամասնական ցուցակի 1-ին համարներին։
Ընտրություններին մասնակցելու է 3 ուժ՝ ՀՀԿ-ն (քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյան), «Ելք» դաշինքը (թեկնածու Նիկոլ Փաշինյան) ու «Երկիր ծիրանի» նոր կուսակցությունը, որը ստեղծել է խորհրդարանից հեռացող Զարուհի Փոստանջյանը։




























