Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հաճույքով եմ ընդունել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաեւի հրավերը՝ մասնակցելու ԵՏՄ անդամ հինգ երկրների նախագահների նիստին: Հրավերը համաձայնեցվել է ԵՏՄ անդամ բոլոր երկների նախագահների հետ: Մոլդովային ԵՏՄ շրջանակում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը ներառված է օրակարգում», - գրել է Մոլդովայի  նախագահը Facebook-ի իր էջում:

Նա նաեւ նշել է, որ այցի շրջանակում մի շարք բազմակողմ եւ երկկողմ հանդիպումներ են ծրագրված: