Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չեղարկել է Հարավչինական ծովում գտնվող կղզի այցը, որի տարածքը վիճահարույց է համարվում, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: Նման որոշում կայացվել է պաշտոնական Պեկինի կողմից մտահոգություն հայտնելուց հետո:

«Չինաստանի հետ մեր բարեկամության պատճառով ես չեմ գնա այնտեղ՝ դրոշ բարձրացնելու»,- ասել է նա՝ Էլ Ռիյադում հանդես գալով ֆիլիպինցիների առջեւ: Նրա խոսքով՝ Պեկինը նախազգուշացրել է, որ, ամենայն հավանականությամբ, «տհաճություններ են լինելու»:

Ենթադրվում էր, որ այցելությունը տեղի էր ունենալու Ֆիլիպինների անկախության օրվա հետ կապված: