Հայաստանում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունների պատասխանատվությունը իրենց գործունեության հետեւանքով առաջացած թափոնների օգտահանման համար: Այս մասին նշված է ապրիլի 13-ին կառավարության նիստում հավանության արժանացած Թափոնների կառավարման համար ձեռնարկությունների պատասխանատվության մասին հայեցակարգում:

Կառավարությունն առայժմ չի որոշել՝ պատասխանատվության ինչպիսի համակարգ է կիրառելու, սակայն Հայեցակարգում որպես տարբերակ նշված է, որ թափոնների օգտահանման ծախսերը պետք է կատարի ինքը արտադրողը կամ ներմուծողը՝ որպես շրջակա միջավայրի համար պատասխանատվություն: Այսուհանդերձ, դեռեւս վերջնական լուծումներ չեն առաջարկվում:

Ներկայումս Հայաստանում անվադողերի վերամշակման 2 ընկերություն է գործում, 2 ընկերություն էլ արճիճե մարտկոցների վերավաճառման համար: