Հայաստանում կփոխարինվեն դիաբետի դեմ դեղերը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում:

Տիպ 1 դիաբետով հիվանդները լիզպրո ինսուլինի հետ ստանում են ազդեցության միջին տեւողությամբ ինսուլին՝ խումուլին NPH: Առաջարկվում է այն փոխարինել գլարգինով, որն ավելի երկար ազդեցություն ունի եւ թույլ է տալիս կրճատել կողմնակի հիվանդությունները (այդ թվում՝ սիրտ-անոթային):

2016 թվականին Հայաստանում մինչեւ 18 տարեկան դիաբետիկների թիվը 8 տոկոսով ավելացել է (2015-ին՝ 480, 2016-ին՝ 517), եւ 14,4 տոկոսով՝ 18-22 տարեկանների շրջանում (2015-ին՝ 250, 2016-ին՝ 286): Դիաբետով հիվանդ երեխաների 31 տոկոսն անապահով ընտանիքներից են, 5 տոկոսը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ է: