2016 թվականին Հայաստանի համայնքապետարանները մասնավորեցումից 1 մլրդ 521 մլն դրամ (3,1 մլն դոլար) են ստացել: Այս մասին նշված է անցյալ տարի մասնավորեցման ծրագրի իրականացման մասին հաշվետվությունում, որը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 13-ի նիստում:
2016 թվականին մասնավորեցման պարտավորություններ են ստանձնել 11 մասնավոր գնորդներ: Նրանք 66 աշխատատեղ ստեղծելու սոցիալական պարտավորություն էին ստանձնել՝ գերակատարելով պայմանավորվածությունը (ստեղծել են 72):




























