Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր է դարձել Վահրամ Առաքելյանը։ Քվեարկության արդյունքները հաստատվել են ապրիլի 13-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ։
Առաքելյանն Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է՝ 60-70-ականներին, Հայաստանի վաստակավոր մարզիչ։ Հետագայում անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, բայց 2015-ին՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո (ինչպես պարզվեց՝ ժամանակավոր), լքել է այն։ Երկար ժամանակ եղել է Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։




























