Երեւանի Գեղարվեստի ակադեմիան կանվանափոխեն Հայաստանի գեղարվեստի ակադեմիա եւ կվերակազմակերպեն հիմնադրամը։ Այդ մասին որոշումն ընդունվել ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական բուհերն աստիճանաբար վերակազմավորում են հիմնադրամները՝ ըստ արեւմտյան օրինակի։ Տեսականորեն նպատակը նոր ներդրողների եւ նվիրատուների ներգրավելն է։