Հայաստանում անհրաժեշտ են անասնահոտի պատվաստման շարժական կայաններ: Կառավարության ապրիլի 13-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարներ Իգնատի Առաքելյանին եւ Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկօրյա ժամկետում կառավարության աշխատակազմին առաջարկներ ներկայացնել մայիսի 1-ից նման կայանների կազմակերպման մասին՝ անասնահոտի հիվանդությունների կանխարգելման եւ գլխաքանակի ու արտադրողականության պահպանման համար: