Ապրիլի 13-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց բիզնեսի փաստաթղթաշրջանառության պարզեցման մասին օրինագծերի փաթեթին:

Այսպես՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծով լիցենզիայի պահանջը կհանվի մաքսային պահեստներում ապրանքների պահպանման գործունեության, դյութի-ֆրի խանութներում վաճառքի, մաքսային փոխադրողների գործունեության համար: Լիցենզավորումը կհանվի նաեւ ալմաստների հետ կապված աշխատանքների համար (ներմուծում-արտահանում, փոխադրում, իրացում):