Հայաստանում շրջանառությունից կհանվեն 2013-2014 թվականների ակցիզային դրոշմանիշները: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում:
Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ դրանց շրջանառությունը կարգելվի 2017-ի հուլիսի 1-ից, իսկ ապրանքների համար, որոնք արդեն դրանցով դրոշմվել են՝ 2018-ի հուլիսի 1-ից:
2015 թվականի եւ դրանից հետո թողարկված ակցիզային դրոշմանիշները հարկատուի մասին մեծ տեղեկատվություն են պարունակում, քանի որ թույլ են տալիս հաշվարկել ընկերության անվանումը, հասցեն, հարկատուի հաշվառման համարը, ապրաքի անվանակարգը, դրա չափաքանակի ծավալը:




























