Ինդոնեզիայի արեւելքում գտնվող Պապուա գավառում բեռնատար ինքնաթիռը բախվել է սարին։ Այս մասին հաղորդում է «Սինխուա»-ն՝ վկայակոչելով երկրի Ազգային որոնողա-փրկարարական վարչությանը։

Ինչպես հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ ինքնաթիռից ազդանշան հաջողվել է ստանալ եւ դրա գտնվելու վայրի մասին իմանալ։

«Ինքնաթիռը բախվել է սարին Օքսիբիլի անտառային շրջանում»,- ասել է նա։

Նա ասել է, որ մի շարք պատճառներով փրկարարները դեռ չեն կարող հասնել դեպքի վայր, մասնավորապես՝ վատ եղանակի պատճառով։ Նա հաստատել է, որ ինքնաթիռում գտնվում է ընդամենը մեկ օդաչու։