Հայաստանի սպառողական շուկայում ապրանքների մասսայական գների բարձրացում չկա: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:
«Այս պահին կա գնաճ, բայց որոշ ապրանքների պարագայում: Մենք մոնիթորինգ ենք անցկացրել, նաեւ գներն ենք նայել: Օրինակ` 40-50 դրամով շաքարի գինն է ավելացել, ձիթապտղի, ալյուրի գներն են բարձրացել, ավելացել է նաեւ որոշ ցիտրուսի, էկզոտիկ մրգերի գները: Պետք է ասեմ, որ մենշնորհի պարագայում հնարավոր է որոշ ապրանքատեսակների գնաճի բարձրացում, այս պարագայում թե շուկան է թելադրում, թե մենաշնորհների պատճառով են այդ ապրանքները թանկացել, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Ռուբեն Հայթյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Զատիկին ընդառաջ կանաչեղենի եւ ձվի գնի բարձրացում չի եղել:



























