ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Կարայանը նշել է, որ մասնավորի հետ աշխատանքը նախարարության համար խիստ կարեւոր է եւ առաջարկել է անդրադառնալ ոլորտի առջեւ ծառացած խնդիրներին։
Ոլորտի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման եւ արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաեւ այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։ Ադամանդագործները նշել են, որ ոլորտի զարգացմանը զուգընթաց կառաջանա նաեւ որակավորված աշխատուժի ուսուցման եւ վերապատրաստման խնդիրը եւ նախարարի հետ քննարկել են այս խնդրի լուծումները եւս։
Սուրեն Կարայանը ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել է նաեւ ուսումնասիրել ճյուղի ինքնակառավարման, ինքնակազմակերպման եւ համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները։



























