Ապրիլի 25-ից Հայաստանի պետական փոխառության բաժնետոմսերը հնարավոր կլինի գնել օնլայն: Ապրիլի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Ֆինանսների նախարարության Պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

Նրա խոսքով՝ հիմա կարող են պետական փոխառության բաժնետոմսեր գնել շարքային քաղաքացիները, ըստ որում՝ ոչ թե միջնորդի միջոցով, այլ ուղղակիորեն (կուտակային բաժնետոմսեր): Այս իմաստով Հայաստանի փորձը նույնպես առաջաընթաց է (համեմատության համար՝ Ռուսաստանում նման հնարավորությունը հայտնվել է միայն 2016 թվականին – խմբ.): «Իսկ հիմա մենք նաեւ օնլայն հարթակ ենք բացում: Այնտեղ հնարավոր կլինի դեպոզիտային հաշիվ բացել եւ բաժնետոմսեր ձեռք բերել սեփական պլաստիկ քարտով»,- հավելեց պաշտոնյան:

2017-ի մարտի վերջին կուտակային բաժնետոմսերի անվանական ընդհանուր արժեքը կկազմի 2 մլրդ 344 մլն դրամ, միջին եկամտաբերությունը՝ 13,46 տոկոս: Սակայն ընդհանուր պետական ներքին պարտքում դրանց տեսակարար կշիռը կկազմի ընդամենը 0,5 տոկոս: Հիմա այն ավելի շատ կլինի՝ հատկապես երիտասարդների շրջանում: «Հիմա մինչեւ 30 տարեկան գնորդների շրջանում ընդամենը 8,5 տոկոս է, 30-45 տարեկանների շրջանում՝ 23 տոկոս: Սակայն կարծում եմ, որ մեկ տարի հետո միանգամայն ուրիշ պատկեր կունենանք»,- ասաց Մարկարյանը:

Նա հիշեցրեց, որ ի տարբերություն մասնավոր բաժնետոմսերի՝ պետականները ազատված են եկամտահարկի 10 տոկոսից: «Եվ վերջապես՝ սրանով քաղաքացիներն օգնում են իրենց պետությանը: Քանի որ այլ հավասար պայմանների դեպքում ներքին պարտքը միշտ ավելի կառավարելի է, քան արտաքինը: Օրինակներ կան, երբ երկիրը դեֆոլտ է հայտարարում, սակայն քաղաքացիների խնայողությունները մի քանի անգամ ավելի են, քան պետական պարտքի գումարը: Սակայն քաղաքացիները պետությանը չեն վստահում: Մենք դեֆոլտից հեռու ենք եւ նորագույն պատմության ամբողջ ընթացքում պարտքերի ուշացումներ չենք ունեցել: Քաղաքացիները որքան շատ վստահեն մեր ֆինանսական համակարգին, այնքան ավելի լավ կլինի»,- նշեց ֆիննախի ներկայացուցիչը: