ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին եւ ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ:
ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել եւ անցկացնել դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որեւէ դրսեւորում կամ անհարկի ծախսերի որեւէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը եւ սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող եւ ավելորդ շքեղություններ առաջացնող որեւէ երեւույթից»:



























