Ազգային տոնի` ԿԺԴՀ ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի պապի` Կիմ Իր Սենի ծննդյան 105 ամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում ռազմական շքերթ է տեղի ունեցել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Փհենյանի հրապարակով անցել են տանկեր, ինքնագնաց հրետանային սարքավորումներ, հետեւակի ռազմական մեքենաներ: Ցուցադրվել են նաեւ բալիստիկ հրթիռներ, որոնց թվում եղել է նաեւ ծովային բազավորման բալիստիկ հրթիռ:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԿԺԴՀ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, իսկ քաղաքի երկնքում ավիախումբը պատկերել է 105 թիվը: Տոնին ներկա էր երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը:



































