Երուսաղեմի Հարության տաճարում Երուսաղեմի հայոց պատրիարքությունն այսօր՝ ապրիլի 16-ին, Սուրբ Հարության (Մեծ Զատիկ )տոնին նվիրված պատարագ է մատուցում։

Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հրաշափառ Հարության պատարագը մատուցվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանի մոտ։ Ապրիլի 15-ին Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանում հայտնվել է Սուրբ կրակը, որը հայ հավատացյալներին է փոխանցել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի տեսուչ հայր Ասպետը։

Իսկ երեկոյան Երուսաղեմի հայկական պատրիարքանիստ Սրբոց Հակոբյանց եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի պատարագ։ Սուրբ Զատիկի առթիվ Երուսաղեմում Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծ թվով հայ ուխտավորներ են գտնվում։